-
03.12.2013|
14:01
Դրան հասնելու համար թուրքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերափոխմանը:
-
03.12.2013|
13:35
ՈՒկրաինայի Գերագույն ռադան այսօր կքննարկի խորհրդարանական ընդդիմության հեղինակած` կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին բանաձևը: Խորհրդարանում կրքերը թեժացել են: Իշխող` Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայից հեռացել է ևս երկու պատգամավոր: Ռեգիոնականներից ոմանք նաև քննադատել են այս օրերին Կիևում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները:
-
03.12.2013|
13:29
Կոտայքի մարզի Զովունու մշակութային կենտրոնում այսօր անցկացվեց հայկական բանահյուսությանը, բարբառներին և ժողովրդական արհեստագործության զարգացմանը նվիրված փառատոն:
-
03.12.2013|
13:23
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:
-
03.12.2013|
12:51
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը:
-
03.12.2013|
12:37
«Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը։
Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունն արդեն իսկ եղել է 10 դպրոցում։
-
03.12.2013|
12:31
2014-ի խորհրդանիշը կապույտ փայտե Ձին է:
Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր: Ձին սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը:
-
03.12.2013|
12:24
Ամենայն հավանականությամբ, ձմեռային այս տրանսֆերային պատուհանում «Բարսելոնը» կփորձի լուծել կենտրոնական կիսապաշտպանի խնդիր, որովհետև վնասվածքների պատճառով Պույոլի տևական ու հաճախակի բացակայությունը կազմից թիմը նկատելիորեն դարձնում է խոցելի, ինչն ակումբը ստիպված է լինում լուծել ի հաշիվ այլ օղակների խաղացողների բարձր վարպետության ու աշխատանքային ծավալի անհամեմատ լարման:
-
03.12.2013|
12:23
ՈՒկրաինացի Իսմայիլ Սիլախի հետ մենամարտում Սերգեյ Կովալյովը հաջողությամբ պահպանեց WBO վարկածով կիսածանր քաշային կարգում ունեցած չեմպիոնական տիտղոսը` հաղթելով նոկաուտով: Ռուս բռնցքամարտիկը դա արեց արդեն երկրորդ ռաունդում: Մարտը կայացել է կանադական Քվեբեկ քաղաքում:
-
03.12.2013|
12:22
Կայացան ընթացիկ մրցաշրջանի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին հանդիպումները: «Արարատը» հաղթեց «Փյունիկին» (2:0), «Բանանցը»` «Ալաշկերտին» (7:0): Ոչ-ոքիներ են գրանցվել «Միկա»-«Շիրակ» (1:1) և «ՈՒլիս»-«Գանձասար» հանդիպումների ժամանակ (0:0):